Հոնդուրասը իր դեսպանությունը Թել Ավիվից կտեղափոխի Երուսաղեմ

17:54   22 Սեպտեմբեր 2020    267

Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ժամանակ հայտարարել է, որ դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխելու է Երուսաղեմ:

«Ես հենց նոր խոսել են վարչապետ Նեթանյահուի հետ, մենք համաձայնության ենք եկել Տեգուսիգալպայում և Երուսաղեմում դեսպանություններ բացելու հարցի շուրջ: Հուսով ենք, որ պատմական քայլը կձեռնարկենք մինչև այս տարվա վերջ, հենց որ համավարակի հետ կապված իրավիճակը թույլ տա»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հոնդուրասի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնդուրաս   Թել-Ավիվ  


Վերնագիրի այլ պիտակները