Գիտնականներն առաջին անգամ բևեռային հյուսիսափայլ են հայտնաբերել գիսաստղի շուրջ

18:02   22 Սեպտեմբեր 2020    277

Եվրոպական տիեզերական գործակալության «Ռոզետա» միջմոլորակային կայանի սպեկտրոգրաֆը եզակի ուլտրամանուշակագույն լուսավորում է արձանագրել 67P/Չուրյումով-Գերասիմենկոյի գիսաստղի շուրջ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, գիտնականները կարծում են, որ այդ երևույթի բնույթը նույնպիսին է, ինչպես և երկրային հյուսիսափայլերինը:

ԱՄՆ-ի Հարավարևմտյան հետազոտական ինստիտուտի գիտնականները, որոնք վերլուծում են ALICE սպետկտրոգրաֆից ստացված ուկտրամանուշակագույն տվյալները, հյուսիսային բևեռափայլին նմանվող արտասովոր շողարձակող արտանետումներ են հայտնաբերել, որոնք գտնվում են տեսանելի հատվածի սահմաններից դուրս, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի վրա բևեռային փայլերը ձևավորվում են, երբ լիցքավորված արևային մասնիկները մոլորակի մագնիսական դաշտով շարժվում են դեպի բևեռներ, որտեղ բախվում են մթնոլորտի ատոմների և մոլեկուլների հետ՝ գունավոր շողարձակումներ ստեղծելով երկնքում:

Գիսաստղի շուրջ շողարձակումները ստեղծում են արևային քամու լիցքավորված մասնիկներ, որոնք փոխազդեցության մեջ են մտնում գիսաստղի միջուկը շրջապատող գազի հետ, որը կազմված է փոշու և սառույցից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները