Արտուրո Վիդալն արդեն «Ինտերում» է

19:10   22 Սեպտեմբեր 2020    335

«Ինտերը» հայտարարել է կիսապաշտպան Արտուրո Վիդալի տեղափոխության մասին։

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը «Ինտերին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրի դադարեցումից հետո, որն ուժի մեջ էր մինչև 2021-ի ամառը: Կատալոնական ակումբը հաստատել է Վիդալի տեղափոխությունը «Ինտեր»՝ հայտարարելով, որ միլանյան ակումբը 1 միլիոն եվրո կվճարի Արտուրոյի համար՝ որպես բոնուս, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վիդալը կատալոնական ակումբի կազմում խաղում էր 2018 թվականից, մասնակցել է 96 հանդիպման և դարձել 11 գոլի հեղինակ: Իտալիայում 2011-2015 թվականներին ֆուտբոլիստը պաշտպանում էր «Յուվենտուսի» պատիվը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինտեր  


Վերնագիրի այլ պիտակները