Անգլիայի Պրեմիեր լիգայի երեք ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

20:14   22 Սեպտեմբեր 2020    369

Անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող երեք ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել:

Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը: Պրեմիեր լիգայի ղեկավարությունը չի նշում ոչ ֆուտբոլիստների և ոչ էլ այն ակումբների անունները, որտեղ հանդես են գալիս վարակված ֆուտբոլիստները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անցկացվել է 1 574 թեստավորում, որոնցից միայն 3-ն են եղել դրական: Ֆուտբոլիստներն այժմ ինքնամեկուսացած են: Անգլիական Պրեմիեր լիգան և եվրոպական մյուս առաջնությունները շարունակում են անցկացվել առանց երկրպագուների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անգլիա  


Վերնագիրի այլ պիտակները