Ադրբեջանի ԶՈՒ-ի զոհված գնդապետի որդի. Ռազմական հավաքներին մասնակցելը՝ յուրաքանչյուր երիտասարդ հայրենասերի պարտքն է

17:44   22 Սեպտեմբեր 2020    242

Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության կողմից անցկացվող հավաքները գովելի քայլ է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի շեհիդ գնդապետ Իլգար Միրզոևի որդին՝ Էլվին Միրզոևը:

Նրա խոսքով, այդ հավաքներին մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է:

«Սա պլանավորված հավաք է: Պահեստազորի զինապարտները ներգրավվում են զորավարժություններին և կատարելագործում են իրենց ռազմական գիտելիքները: Դա հոյակապ է: Իհարկե, եթե մենք զորակոչվենք, դրանցում մասնակցությունը յուրաքանչյուրիս պարտքն է, որպես ադրբեջանական երիտասարդության ներկայացուցիչներ, մեր երկրի հայրենասերներ: Մենք միշտ պատրաստ ենք կանգնելու Հայրենիքի պաշտպանությանը: Պարզապես մենք սպասում ենք հրամանի և համբերություն ենք ցուցաբերում», - ասել է Էլվին Միրզոևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները