Կադիրովը մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստվել

20:02   22 Սեպտեմբեր 2020    252

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ լիովին վստահում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութին եւ մտադիր է պատվաստվել:

«Վստահությունը 100% է, այժմ մեթոդիկա է մշակվում, թե ինչպես կարելի է մատակարարել մարզերին: Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կսկսենք (պատվաստումը)... Մեզ մոտ կան տարեց մարդիկ, տարբեր հիվանդություններով տառապող մարդիկ, որոնց COVID-ը վնասում է, մենք նրանց առաջինը կպատվաստենք: Հետո, իհարկե, նա ինքը պետք է, պարտավոր է, նույնիսկ կրոնը մեզ ասում է՝ պահպանեք ձեր առողջությունը»,- լրագրողներին ասել է Կադիրովը՝ պատասխանելով նոր պատվաստանյութի նկատմամբ վստահության մասին հարցին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները