ԳԴՀ-ն չի կարող քրեական գործ հարուցել Նավալնու հետ կապված միջադեպի կապակցությամբ

20:08   22 Սեպտեմբեր 2020    231

Չնայած Գերմանիայում բավարար ապացույցներ են հավաքվել, որոնք հաստատում են ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորումը, առկա հանգամանքներում գերմանական իրավապահ մարմինները չեն կարող քրեական գործ հարուցել այս փաստի կապակցությամբ:

Ըստ թերթի, ԳԴՀ արդարադատության նախարարությունը կարծում է, որ հետաքննությունը հնարավոր կդառնար, եթե Նավալնին մահանար գերմանական կլինիկայում կամ նրա վիճակը կտրուկ վատանար: Այս պարագայում հանցագործության վերջին արարքը տեղի կունենար Գերմանիայում, ինչը հիմք կտար գործ հարուցելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները