ՆԱՍԱ-ն ծրագրում է 2024 թվականին առաջին կնոջն ուղարկել Լուսին

20:35   22 Սեպտեմբեր 2020    240

ՆԱՍԱ-ն պաշտոնապես ներկայացրել է իր 28 մլրդ դոլար արժողությամբ ծրագիրը 2024 թվականին կրկին Լուսին ոտք դնելու վերաբերյալ:

«Արտեմիս» անվանումն ստացած ծրագրի շրջանակներում ՆԱՍԱ-ն մտադիր է մեկ կնոջ և մեկ տղամարդու ուղարկել Լուսին 1972-ից ի վեր առաջին անգամ: Սակայն նշվում է, որ տիեզերական գործակալության ժամկետները պայմանական են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ Կոնգրեսը 3,2 մլրդ դոլար է հատկացնելու վայրէջքի համակարգեր կառուցելու համար: Տիեզերագնացները կճանապարհորդեն «Ապոլոն» առաքելության ժամանակ կիրառված տիեզերանավի նման սարքավորմամբ, որն ստացել է Orion անվանումը:

Ծրագրի մասին հայտնել է ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը՝ նշելով, որ շատ կարևոր է Կոնգրեսից ստացվելիք դրամական աջակցութունն այն իրագործելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները