Հնդկաստանում պատմել են, թե երբ են սկսելու ռուսաստանյան պատվաստանյութի փորձարկումները

20:54   22 Սեպտեմբեր 2020    252

Հնդկաստանի Dr. Reddy`s Laboratories Ltd դեղագործական ընկերությունը կարող է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն սկսել առաջիկա շաբաթներին:

Այդ մասին հայտարարել է դեղագործական ծառայությունների գծով ընկերության գլխավոր տնօրեն Դիպակ Սափրան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք ցանկանում ենք առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Հնդկաստանի կարգավորող մարմիններից անհրաժեշտ թույլտվություններն ստանալու դեպքում անցնել առաջին քայլին՝ կլինիկական փորձարկումներն սկսելուն»,-Reuters գործակալությանը հայտարարել է Սափրան:

Նա հավելել է, որ ռուսաստանյան պատվաստանյութի հնդկական փորձարկումներին կմասնակցի մինչեւ 2 հազար մարդ: Հետազոտությունները կանցկացվեն ամբողջ երկրի մի քանի պետական ու մասնավոր հիվանդանոցներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները