Իրանում մեկ օրում ռեկորդային թվով կորոնավիրուսով ախտահարվածներ են հայտնաբերել

21:03   22 Սեպտեմբեր 2020    252

Իրանում մեկ օրում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի թիվն աճել է ավելի քան 3,7 հազարով, ինչն առավելագույն ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր:

Սեպտեմբերի 22-ին այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երկրում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի թիվը կազմել է 3 712, վարակվածների ընդհանուր քանակը հասել Է 429 193-ի»,- մեջբերում է անում նրա խոսքից Իրանի ISNA գործակալությունը: Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ «անցած 24 ժամում Իրանում մահացել է 178 հիվանդ, իսկ մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել է 24 656-ի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները