Համավարակը փոփոխություններ է մտցրել Նոբելյան մրցանակի հանձնման արարողության մեջ

21:10   22 Սեպտեմբեր 2020    296

Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման 2020 թվականի արարողությունը, որն ավանդաբար դեկտեմբերի 10-ին անցկացվում է Օսլոյի քաղաքապետարանում, այս տարի կորոնավիրուսի բռնկման պատճառով կանցկացվի կրճատված տարբերակով՝ քաղաքային համալսարանում:

«Սա տարօրինակ եւ դժվար տարի է շատ առումներով: Մենք ապրում ենք նույնը, ինչ շատ ուրիշներ, ամեն ինչ պետք է արվի նորովի»,- ասում է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի՝ Նոբելյան մրցանակը համակարգող մարմնի տնօրեն Օլավ Նյելստադը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի կամ բժշկության եւ գրականության, ինչպես նաեւ տնտեսական մրցանակների հանձնման արարողությունները կանցկացվեն Ստոկհոլմում նույն օրը: Կազմակերպիչները համավարակի պատճառով փոքր արարողություններ են նախատեսել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները