Սնոուդենը ԱՄՆ իշխանություններին 5 միլիոն դոլար կտրամադրի տեղեկատվության արտահոսքի համար

21:27   22 Սեպտեմբեր 2020    288

ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը համաձայնել է հրաժարվել «Անձնական գործ» գրքի վաճառքից և հրապարակային ելույթներից ստացած 5 միլիոն դոլարից:

Գիրքը տպագրվել է առանց ամերիկյան իշխանությունների համաձայնության, դրանում պարունակվող տեղեկատվության բացահայտումը խախտում է Սնոուդենի՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունների հետ պայմանագրի պայմանները՝ ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ դատարանը բավարարել է Արդարադատության նախարարության հայցը եկամտի վերադարձի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ, Սնոուդենը և ԱՄՆ վարչակազմը համաձայնություն են ձեռք բերել միջոցները վստահության ֆոնդին փոխանցելու վերաբերյալ՝ ասել է փաստաբանը: Այս պայմանագիրն արդեն ներկայացվել է դատարան:

Լաստբերգի խոսքով՝ հետախուզության նախկին սպան մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը, համաձայն որի՝ ինքը պետք է պատասխանատվություն կրի տեղեկատվության բացահայտման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները