Brent նավթն էժանացել է բարելի դիմաց մինչև 41,36 դոլար

21:21   22 Սեպտեմբեր 2020    292

Նավթի գները նախօրյակին կտրուկ անկումից հետո չափավոր կերպով նվազում են սեպտեմբերի 22-ի սակարկությունների ընթացքում, որը կապված է Լիբիայի արեւելքում արդյունահանումն սկսելու եւ աշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճի հետ։

Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում Երեւանի ժամանակով ժամը 09:10-ի դրությամբ բարելի դիմաց կազմում էր 41,36 դոլար, ինչը 0,08 դոլարով (0,19 տոկոս) ցածր է նախորդ նստաշրջանի փակման պահին արձանագրված գնից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սեպտեմբերի 21-ի սակարկությունների արդյունքներով՝ այդ պարտավորագրերն էժանացել են 1,71 դոլարով (4 տոկոս)՝ բարելի դիմաց մինչեւ 41,44 դոլար: WTI նավթի ֆյուչերսների արժեքը հոկտեմբերին Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարաններում այդ ժամանակվա դրությամբ կազմում է բարելի դիմաց 39,22 դոլար, ինչը 0,09 դոլարով (0,23 տոկոս) բարձր է նախորդ նստաշրջանի մակարդակից:

Սեպտեմբերի 21-ին ֆյուչերսներն էժանացել են 1,8 դոլարով (4,4 տոկոս)՝ բարելի դիմաց մինչեւ 39,31 դոլար:

Կորոնավիրուսով վարակման թվաքանակի աճի առնչությամբ տագնապները, հավանաբար, կպահպանվեն, ասում են AxiCorp-ի փորձագետները, նշելով, որ շուկայում անկայունությունը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի ընթացիկ տարվա երկրորդ կեսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները