Չինաստանը 50 մլն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի ՄԱԿ-ի ծրագրին

21:45   22 Սեպտեմբեր 2020    294

Չինաստանը սատարում է ՄԱԿ-ի առաջատար դերը միջազգային գործերում, ինչով պայմանավորված 50 մլն դոլար կհատկացնի՝ հաջակցություն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ՄԱԿ-ի ծրագրին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում:

Չին ղեկավարը հայտնել է նաև, որ իր երկիրը պատրաստ է ակտիվ մասնակցություն ցուցաբերել միջազգային գիտական հետազոտություններում՝ ուղղված կորոնավիրուսի ծագման բացահայտմանն ու դրա փոխանցման եղանակներին:

«Չինաստանն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում համաճարակի դեմ միջազգային համագործակցության շրջանակներում: Մեր երկիրն ուժեր է ներդնում հասարակական առողջապահության ոլորտում գլոբալ անվտանգության ապահովման համար: Մենք ապագայում ևս գործընկերների հետ կկիսվենք փորձով, ախտորոշման և բուժման մեթոդներով»,- ընդգծել է Ծինփինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները