Պուտին. Համավարակի ընթացքում անհրաժեշտ է «վերացնել սահմանափակումներն ու պատժամիջոցները»

21:43   22 Սեպտեմբեր 2020    294

Նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, ասել է, որ համավարակի ընթացքում համաշխարհային տնտեսությունը վերականգնելու համար անհրաժեշտ է «վերացնել սահմանափակումներն ու պատժամիջոցները»:

«Կցանկանայի մեկ անգամ եւս ուշադրություն հրավիրել Ռուսաստանի առաջարկի վրա, այսպես կոչված, կանաչ միջանցքների ներմուծման վերաբերյալ՝ զերծ առեւտրային պատերազմներից եւ պատժամիջոցներից, նախ եւ առաջ առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի, դեղամիջոցների, անձնական պաշտպանիչ միջոցների համար, որոնք հատուկ պահանջարկ ունեն համավարակի դեմ պայքարում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդհանրապես, համաշխարհային առեւտուրը խոչընդոտներից, արգելքներից, սահմանափակումներից, անօրինական պատժամիջոցներից ազատելը կարող է լավ օգնություն լինել գլոբալ աճը վերականգնելու եւ գործազրկությունը կրճատելու համար: Այսպես, ըստ փորձագետների, այս տարվա երկրորդ եռամսյակում աշխարհում զբաղվածության լրիվ կամ մասնակի կրճատումը համարժեք է 400 միլիոն աշխատատեղի կորստի, եւ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդպիսի գործազրկությունը չդառնա լճացող, որպեսզի մարդիկ վերադառնան աշխատանքի, կարողանան ապահովել իրենց ընտանիքները եւ ոչ թե հայտնվեն աղքատության ճիրաններում՝ առանց կյանքի հեռանկարների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները