Մակրոնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դիմել է Ռուսաստանին՝ Նավալնիի հետ կապված միջադեպի պատճառով

09:14   23 Սեպտեմբեր 2020    186

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաշխարհային առաջնորդներից առաջինն էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որ բարձրացրեց ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի հարցը:

Նա, մասնավորապես, Ռուսաստանին կոչ արեց լույս սփռել կատարվածի վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Le Monde պարբերականը հաղորդել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մակրոնի զրույցներից մեկի ժամանակ Ռուսաստանի ղեկավարը, իբր, բարձրաձայնել է ընդդիմադիրի հետ կատարվածի իր տարբերակը: Ըստ նրա, ռուսաստանցի քաղաքական գործիչը, իբր, կարող էր ինքնակամ «Նովիչոկ» խմբի թույն ընդունել: Սակայն Մակրոնը մերժել է այդ ենթադրությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները