Մարդկությունը սպառնալիքի տակ է հարուստների պատճառով

09:46   23 Սեպտեմբեր 2020    169

Մոլորակի ամենահարուստ մարդիկ (63 միլիոն մարդ) մթնոլորտ կրկնակի ավելի շատ ջերմոցային գազերի արտանետման պատճառ են դառնում, քան մարդկության ամենաաղքատ 50 տոկոսը:

Այս մասին ասվում է Oxfam բարեգործական կազմակերպության հետազոտության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարուստները սպառում են հսկայական քանակությամբ ապրանքներ եւ ծառայություններ, ինչը սպառնում է մարդկությանը կլիմայական աղետով: Պարզվել է, որ ամենահարուստ մարդկանց 10 տոկոսին 1990-2015 թվականներին բաժին է ընկել բոլոր վնասակար արտանետումների կեսից ավելին (52 տոկոս): Oxfam-ի կլիմայական քաղաքականության ղեկավար Թիմ Գորը ասում է, որ գերսպառումը խորացնում է կլիմայի ճգնաժամը, իսկ աղքատներն ու երիտասարդները վճարում են դրա համար:

Զեկույցը կոչ է անում բարձրացնել հարկերը բարձր արտանետումների այնպիսի աղբյուրների համար, ինչպիսիք են մասնավոր ինքնաթիռները, սպորտային մեքենաները եւ ամենագնացները:

Ավելի վաղ գործարար Բիլ Գեյթսը օդի աղտոտման հետեւանքներն անվանել էր նույնքան կործանարար, որքան կորոնավիրուսի համավարակը: Իր բլոգում միլիարդատերն ու բարերարը կլիմայական աղետ է կանխատեսել առաջիկա տասնամյակների ընթացքում: Որպես աղետի կանխարգելում՝ գործարարն առաջարկում է արմատապես կրճատել մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների քանակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարդկություն  


Վերնագիրի այլ պիտակները