Նավալնիի վերաբերյալ Մակրոնի և Պուտինի հեռախոսազրույցը «խուլերի երկխոսություն էր»․ Le Monde

10:19   23 Սեպտեմբեր 2020    234

Ալեքսեյ Նավալնիի մասին Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը նշանավորվել է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդի թունավորման վերաբերյալ Վլադիմիր Պուտինի կողմից հերքումներով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը:

«Մեր տեղեկություններով, խուլերի իրական երկխոսություն է տեղի ունեցել, որը միայն մասամբ է արտացոլված Կրեմլի և Ելիսեյան պալատի տարածած երկու հաղորդագրություններում: Այդ պատճառով այժմ Փարիզը Բեռլինի հետ խորհրդակցությունների նոր փուլ է մտնում», – գրում է թերթը:

Պուտինի ու Մակրոնի հեռախոսազրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին ՝ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում, ըստ Le Monde- ի, ՌԴ նախագահը արհամարհանքով է խոսել Նավալնիի մասին՝ համարելով նրան համացանցում հասարակ խառնաշփոթ ստեղծող:

Պուտինը նաև հայտարարել է, որ Նավալնին անօրինական գործունեություն է ծավալել և իր հակակոռուպցիոն հիմնադրամն օգտագործել է որոշակի ընտրված պաշտոնյաների շանտաժի ենթարկելու համար: Հիմնադրամը հայտնի է Ռուսաստանի պաշտոնյաների շքեղ կենսակերպի հետաքննություններով:

Մակրոնն իր հերթին հստակ նշել է, որ Նովիչոկը չէր կարող օգտագործվել մասնավոր կազմակերպության կողմից, և Ռուսաստանը պետք է պաշտոնական բացատրություն ներկայացնի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները