Էրդողանն ու Մակրոնը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը

10:29   23 Սեպտեմբեր 2020    216

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությանը:

Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը շեշտել է, որ «Միջերկրական ծովի արևելքում տիրող լարվածության պատճառը Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի օրինական իրավունքների խախտումն է»:

Նրա խոսքերով` «տարակուսելի է Ֆրանսիայի աջակցությունը Հունաստանի և Կիպրոսի հույների մաքսիմալիստական պահանջներին և քայլերին, որոնք նպաստում են լարվածության աճին»:

Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է, որ կարևոր է համարում դիվանագիտական բոլոր միջոցների օգտագործումը ծովի արևելքում լարվածությունը նվազեցնելու համար:

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Ֆրանսիայից ակնկալում է գործընթացի նկատմամբ խոհեմ և կառուցողական վերաբերմունք: Միևնույն ժամանակ, նա նշել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև խորհրդատվությունների և շփումների մեխանիզմի կայուն օգտագործման կարևորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները