>Հեռախոսազրույց՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև

21:00   22 Սեպտեմբեր 2020    291

Սեպտեմբերի 22-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը, Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին նախօրեին ադրբեջանա-հայկական սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան կապակցությամբ:

Նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Թուրքիայի նախագահի և թուրք ժողովրդի մշտական աջակցությունը հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Պետությունների ղեկավարներն ընդգծել են, որ Թուրքիան և Ադրբեջանը եղբայրներ են, որոնք միշտ կանգնելու են կողք կողքի:

Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված հարցեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները