Սահիբա Գաֆարովան. Իրադարձությունների ընթացքը վկայում է, որ Հայաստանը պատրաստվում է մեծ պատերազմի

20:18   22 Սեպտեմբեր 2020    254

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որն արդեն 30 տարի է շարունակվում է, ցավալի խնդիր է ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը:

Նա նշել է, որ Ադրբեջանի 20 տոկոս տարածքների օկուպացիան և 1 միլիոն փախստականների առկայությունը մեծ խնդիր է:

«Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերը, ՆԱՏՕ-ի, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի ընդունած փաստաթղթերը այսօր էլ մնում են անկատար: Հայաստանը հաշվի չի նստում այդ միջազգային կազմակերպությունների հետ և ցավոք, միջազգային հանրությունը ադեկվատ չի արձագանքում Հայաստանի գործողություններին: Չնայած 1994 թվականին Բիշքեքում հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել, Հայաստանը շարունակաբար խախտում է հրադադարը, ինչի արդյունքում զոհվում են խաղաղ բնակիչներ, ծերեր և երեխաներ:

Իսկ ընթացիկ տարվա հուլիսի 12-ին Հայաստանը սադրանքի դիմեց ոչ միայն օկուպացված տարածքների ուղղությունից, այլ ադրբեջանա-հայկական սահմանի Թովուզի հատվածում: Այդ սադրանքի արդյունքում զոհվեցին զինծառայողներ և խաղաղ բնակիչներ, ավերվեցին մեծ թվով շինություններ: Այդ սադրանքներն այսօր էլ շարունակվում են: Նախօրեին զոհվեց ադրբեջանական բանակի ևս 1 զինծառայող: Իրադարձությունների ընթացքը վկայում է, որ Հայաստանը պատրաստվում է մեծ պատերազմի: Հուսով ենք, որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, ավելացնելու է ջանքերը խնդրի շուտափույթ լուծման համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սահիբա-Գաֆարովա  


Վերնագիրի այլ պիտակները