«Հեզբոլլահ»-ի զենքի պահեստում պայթյուն է որոտացել

11:16   23 Սեպտեմբեր 2020    357

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, պայթյուն է որոտացել Հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի զենքի պահեստում: Պատճառը դեռ անհասկանալի է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է regionmonitor-ը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ պայթյունը որոտացել է Այն Կանա գյուղում՝ «Հեզբոլլահին» պատկանող տանը, սակայն կուսակցությանը հարող լրագրողը նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել պահեստում, որտեղ պահվում էին «պատերազմի շրջանից մնացած արկերը», զոհեր չկան:

«Հեզբոլլահի» ներկայացուցիչները հաստատել են, որ պայթյուն է եղել, սակայն հրաժարվել են այլ մանրամասներ ներկայացնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հեզբոլլահ  


Վերնագիրի այլ պիտակները