Նավալնին դուրս է գրվել Շարիտե հիվանդանոցի ստացիոնարից

11:53   23 Սեպտեմբեր 2020    195

Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել Բեռլինի Շարիտե հիվանդանոցի ստացիոնարից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում ն ռուսական լրատվամիջոցները։ Նավալնին բեռլինյան հիվանդանոցում բուժվել է 32 օր, որից 24-ը՝ վերակենդանացման բաժնում։

Բժիշկները, սակայն, չեն կարող գնահատել ծանր թունավորման երկարաժամկետ հետևանքները նրա օրգանիզմի վրա։

Հիշեցնենք, որ Նավալնին թունավորվել է օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում։ Գերմանացի մասնագետները հաստատել են, որ նրան թունավորել են Նովիչոկ խմբի նյութով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները