ՄՄ պատգամավոր. Ադրբեջանը արժանի հակահարված կտա Հայաստանի ցանկացած սադրանքին

10:12   23 Սեպտեմբեր 2020    384

Ադրբեջանական բանակն ընդունակ է արժանի հակահարված տալ Հայաստանի ռազմական սադրանքներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր, իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցության անդամ Այդըն Հուսեյնովը:

Պատգամավորը նշել է, որ բանակցությունների իմիտացիա անելով՝ Հայաստանի ղեկավարությունը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, փորձում է պահպանել առկա ստատուս քվոն:

«Հուլիսին սանձազերծված ռազմական սադրանքը, քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկչական գործողությունները, օգոստոսին ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձը, այս ամենը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է:

Նրանց նպատակը բանակցությունները ձախողելն ու հետո դրա մեջ Բաքվին մեղադրելն է: Օկուպանտ երկրի անհեթեթ հայտարարությունները և սադրիչ քայլերը ի չիք են դարձնում հակամարտության կարգավորման ջանքերը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները