Արգենտինայի նախագահը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը

12:47   23 Սեպտեմբեր 2020    187

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի շրջանակներում իր տեսաուղերձում կոչ է արել բարեփոխել կազմակերպությունը ՝ ժամանակակից աշխարհի բոլոր պահանջներն ի կատար ածելու համար:



Նրա խոսքով՝ դեռևս կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց առաջ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտություն է առաջացել:

«Պանդեմիան նաև հանգեցրել է դասական ցուցանիշների ճգնաժամի, որոնք որոշիչ նշանակություն ունեն ռեսուրսների զարգացման հարցում», -հավելել է Ֆերնանդեսը:

Արգենտինայի առաջնորդը նաև նշել է, որ անհրաժեշտ է բարձրացնել մանդատն իրագործելու ՄԱԿ-ի կարողությունը, ինչի համար էլ այն ստեղծվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արգենտինա  


Վերնագիրի այլ պիտակները