Հրետանային ստորաբաժանումները մարտական կրակոցով վարժանքներ են անցկացրել. Տեսանյութ

12:52   23 Սեպտեմբեր 2020    428

Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2020 թ. մարտական պատրաստության պլանի համաձայն՝ անցկացվել են մարտական կրակոցով տակտիկական զորավարժություններ՝ հրթիռահրետանային զորամիավորումների ներգրավմամբ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, զորավարժությունների նպատակն է կատարելագործել հրետանային ստորաբաժանումների կառավարման ունակությունները, բարձրացնել պրոֆեսիոնալիզմը, ապահովել այլ զորատեսակների հետ փոխգործակցությունը:

Հրետանային ստորաբաժանումները դուրս են բերվել կենտրոնացման շրջաններ և զբաղեցնում նոր դիրքեր:

Զորավարժությունների սցենարի համաձայն՝ Հրթիռահրետանային զորքերի տարբեր ստորաբաժանումներ մարտական կրակոցով ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները