Սահիբա Գաֆարովա. «Ով մահանում է ֆաշիզմի համար՝ նա մահանում է Հայաստանի համար» արտահայտությունը շատ վտանգավոր է

14:00   23 Սեպտեմբեր 2020    288

«Ով մահանում է ֆաշիզմի համար՝ նա մահանում է Հայաստանի համար» արտահայտությունը շատ վտանգավոր է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան սեպտեմբերի 23-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պլենար նիստում:

Սահիբա Գաֆարովան անդրադարձել է Երևանի կենտրոնում ֆաշիստների մեղսակից Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հարցին:

«Չնայած, որ ֆաշիստական գաղափարախոսությանը վերջ տրվեց, վերջին շրջանում որոշ երկրներ փորձում են սրբագրել պատմությունը, նացիստների մեղսակիցների հերոսացման փորձեր են ձեռնարկվում, ինչը առաջացնում է միջազգային հանրության արդարացի վրդովմունքը: Ռուսաստանը նույնպես արձագանքել է նման իրադարձություններին, նրա նախաձեռնությամբ ՄԱԿ-ում քննարկվել և ընդունվել է նացիստների հերոսացման դեմ պայքարի մասին բանաձև:

Սակայն, մենք տեսնում ենք, որ որոշ երկրներ, մասնավորապես Հայաստանը անտեսում են ՄԱԿ-ի և այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների որոշումները:

Այլապես ինչպե՞ս կարելի է բացատրել Երևանի կենտրոնում ֆաշիստների մեղսակից, Հիտլերի կողմնակից Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը: Չէ որ «Ով մահանում է ֆաշիզմի համար՝ նա մահանում է Հայաստանի համար» արտահայտությունը նրան է պատկանում: Մենք կարծում ենք, որ Հայաստանի նման գործողությունները չպետք է անուշադրության մատնվեն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սահիբա-Գաֆարովա  


Վերնագիրի այլ պիտակները