Շվեյցարիայում 14 դեռահաս կայծակի հարվածից տուժել է

14:08   23 Սեպտեմբեր 2020    187

Շվեյցարիայում 14 դեռահասի հիվանդանոց են տեղափոխել, երբ խաղի ժամանակ կայծակը հարվածել է ֆուտբոլի խաղադաշտին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում են ոստիկանությունից:

«Այս պահին հայտնի տեղեկությունների համաձայն՝ կայծակը հարվածել է լուսարձակին: Լիցքն ընկել է գետնին և տարածվել ամբողջ դաշտով», - նշվում է հաղորդագրության մեջ:

Միջադեպի հետևանքով երկու թիմերի 14 պատանի տեղափոխվել է հիվանդանոցներ, բոլոր տուժածները՝ 15-ից 16 տարեկան են: Նրանցից մեկին ուղղաթիռով են բուժհաստատություն տեղափոխել:

Դատախազությունն ու ոստիկանությունը պարզում են դեպքի հանգամանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեյցարիա  


Վերնագիրի այլ պիտակները