Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը

14:25   23 Սեպտեմբեր 2020    178

Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնեց իր պարտականությունները Բելառուսի նախագահի պաշտոնում:

BelTA պետական ​​գործակալությունը հայտնում է, որ երդմնակալության արարողությունը տեղի է ունենում Անկախության պալատում:

Նշվում է, որ արարողությանը հրավիրված է մի քանի հարյուր մարդ: Նրանց թվում են բարձրաստիճան պաշտոնյաներ, Ներկայացուցիչների պալատի պատգամավորներ և Հանրապետության խորհրդի անդամներ, պետական ​​մարմինների և կազմակերպությունների, տեղական գործադիր և վարչական մարմինների ղեկավարներ, հանրապետության լրատվամիջոցները, գիտնականներ, մշակույթի և սպորտի գործիչներ:

«Իր աջ ձեռքը դնելով Սահմանադրության վրա՝ Ալեքսանդր Լուկաշենկոն երդվեց բելառուսերեն լեզվով, այնուհետև ստորագրեց երդման տեքստի տակ, որից հետո Բելառուսի Կենտրոնական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան Ալեքսանդր Լուկաշենկոյին հանձնեց Բելառուսի Հանրապետության նախագահի վկայական»,- ասված է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները