ԵՄ գագաթնաժողովը մեկ շաբաթով հետաձգվել է

14:52   23 Սեպտեմբեր 2020    197

Եվրոպական խորհրդի նախագահի ինքնամեկուսացման պատճառով Եվրամիության գագաթնաժողովը մեկ շաբաթով հետաձգվել է:

Բանն այն է, որ Շառլ Միշելը շփվել է կորոնավիրուսով վարակված անվտանգության աշխատակցի հետ: Սեպտեմբերի 24-25-ը պլանավորված գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 1-2-ը:

Այս գագաթաժողովում նախատեսվում է քննարկել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների և ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ կապված հարցերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները