ՌԴ հետախուզանավը քաղաքացիական նավի է բախվել Դանիայի եւ Շվեդիայի միջեւ նեղուցում

15:08   23 Սեպտեմբեր 2020    236

Դանիայի զինված ուժերը հայտնում են, որ ռուսական հետախուզանավը քաղաքացիական նավի է բախվել Դանիայի եւ Շվեդիայի միջեւ նեղուցում:

«Քաղաքային Ice Rose նավը եւ ռուսական հետախուզանավը բախվել են Էրեսունդի հարավային մասում»,- նշվում է Դանիայի բանակի կողմից Twitter-ում տեղադրված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեպքի վայր են ժամանել Դանիայի զինված ուժերի պարեկային նավը և շվեդական բուքսիրը, Ice Rose նավի նկատմամբ վերահսկողություն է իրականացվում` համոզվելու համար, որ այն անվտանգ է ծովագնացության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դանիա  


Վերնագիրի այլ պիտակները