Լուկաշենկոն արգելել է լեհական ապրանքների ներմուծումը

15:17   23 Սեպտեմբեր 2020    262

Բելառուսի մաքսային ծառայություններն արգելում են լեհական ապրանքների ներկրումը երկիր, հաղորդում է Gazeta Wyborcza-ն:

Պարբերականի տվյալներով, մաքսային ծառայությունը չի պարզաբանում, թե որ իրավական ակտի հիման վրա է գործում, այլ պարզապես խուզարկում է ուղեբեռը և արգելում նրանց մուտքը, ում մոտ լեհական ապրանքներ են հայտնաբերվում: «Արգելված իրերի» շարքում են սուրճը, շոկոլադը, զուգարանի թուղթը:

Նման միջոցներով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «փորձում է բելառուսներին կտրել լեհական սուպերմարկետներից»,- գրում է պարբերականը: Բացի այդ, լեհական ապրանքների ներմուծման արգելքը նպատակ ունի փրկել հանրապետության արտարժույթի նվազող պահուստները և ցույց տալ, որ Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանները փակելու վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարությունը դատարկ խոսքեր չեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո   Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները