Թուրքիայում 1 օրում Covid-19-ից 65 մարդ է մահացել

15:36   23 Սեպտեմբեր 2020    196

Թուրքիայում սեպտեմբերի 22-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 65 մարդ։

Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում:

Նշվում է, որ 1 օրում անցկացված 114.311 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․692 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.261 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 269.696 մարդ, իսկ 1.522 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները