Մասկը խոստացել է երեք տարի անց թողարկել Tesla անվարորդ բյուջետային մեքենա

15:45   23 Սեպտեմբեր 2020    216

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը խոստացել է, որ «երեք տարի անց» ընկերությունը թողարկելու է 25,000 ԱՄՆ դոլար արժողությամբ մատչելի էլեկտրական անվարորդ մեքենա:

Ըստ BBC- ի՝ նա այս մասին ասել է Battery Day-ի բաժնետերերի համար անցկացված շնորհանդեսում՝ նվիրված նոր հզոր մարտկոցների արտադրության մեկնարկին:

«Մենք միշտ երազել ենք ստեղծել մատչելի էլեկտրական մեքենա»,- ասել էնա:

Այժմ Tesla-ի ամենաէժան մոդելի՝ Model 3 սեդանի, գինը սկսվում է 37,990 դոլարից:

Մասկը ներկայացրել է նոր մարտկոցներ, որոնք Tesla-ն նախատեսում է թողարկել:

Շնորհանդեսի ժամանակ Մասկը խոսել է 240 բաժնետերերի հետ, որոնցից յուրաքանչյուրը նստած է եղել Tesla Model 3-ի սրահում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla  


Վերնագիրի այլ պիտակները