Աբեն պատրաստ Է իրեն փոխարինողին օգնել ՌԴ-ի հետ հաշտության պայմանագրի շուրջ բանակցություններում

15:57   23 Սեպտեմբեր 2020    189

Ճապոնիայի վարչապետի պաշտոնը թողած Սինձո Աբեն հույս ունի, որ կառավարության նոր ղեկավար Յոսիհիդե Սուգան Ռուսաստանի հետ ակտիվ կերպով բանակցություններ կվարի հաշտության պայմանագիր կնքելու շուրջ եւ պատրաստ Է այդ հարցում ակտիվորեն օգնել նրան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բանակցությունները, որոնցում բախվում են ազգային շահերը, չեն կարող դյուրին լինել: Բայց տարածքային հարցը չի կարելի առանց ուշադրության թողնել: Հուսով եմ, որ վարչապետ Սուգայի օրոք բանակցություններն ակտիվորեն կընթանան Ճապոնիայի եւ Ռուսաստանի հաշտության պայմանագիրը կնքելու համար: Ես դրանում կօգնեմ որպես շարքային պատգամավոր»,-ասել Է Աբեն «Իոմիուրի» թերթին տված հարցազրույցում:

Նախկին վարչապետը նաեւ նշել Է, որ, իր կարծիքով, «նախագահ Պուտինը նույնպես ցանկանում Է միջնաժամկետ հեռանկարում լուծել (հաշտության պայմանագրի) խնդիրը եւ ամրապնդել Ճապոնիայի հետ հարաբերությունները»: Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները երկար տարիներ փչացնում Է հաշտության պայմանագրի բացակայությունը: 1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան ստորագրել են Համատեղ հռչակագիր, որում Մոսկվան համաձայնել Է քննարկել Խաբոմայիի եւ Շիկոտանի հանձնումը հաշտության պայմանագիրը կնքելուց հետո, իսկ Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի արծարծվել: ԽՍՀՄ-ը հուսով Էր, որ Համատեղ հռչակագիրը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան փաստաթուղթը համարել Է խնդրի լուծման միայն մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ հավակնություններից:

Հետագա բանակցությունները ոչնչի չեն հանգեցրել, հաշտության պայմանագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտվելուց հետո այդպես Էլ չի ստորագրվել: Առկա Է այն տեսակետը, որ լուրջ դիմադրություն Է առաջացել ԱՄՆ-ի կողմից, որն սպառնացել Է, որ եթե Ճապոնիան համաձայնի իրեն հանձնել չորս կղզիներից միայն երկուսը, դա կազդի Օկինավան Ճապոնիայի ինքնիշխանության ներքո վերադարձնելու գործընթացի վրա (Օկինավան Ճապոնիային վերադարձնելու վերաբերյալ համաձայնագիրն ուժի մեջ Է մտել 1972 թվականին):

Մոսկվայի դիրքորոշումն այն Է, որ կղզիները ԽՍՀՄ-ի կազմ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, եւ դրանց նկատմամբ ՌԴ-ի ինքնիշխանությունը կասկածի ենթակա չԷ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները