Կրեմլում համոզված են, որ Ելիսեյան պալատը չէր կարող հրապարակել Պուտինի և Մակրոնի զրույցը

16:18   23 Սեպտեմբեր 2020    262

Le Monde թերթը, որը հրապարակել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի զրույցը Ալեքսեյ Նավալնիի մասին, ձևակերպումների մեջ անճշտություն է ունեցել:

Այսպես է գնահատել հրապարակումը ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Ըստ նրա՝ «Բեռլինյան պացիենտի» թեման իսկապես քննարկվել է երկու երկրների ղեկավարների զրույցի ընթացքում: «Միևնույն ժամանակ, թերթը ձևակերպումների մեջ անճշտություն է թույլ տվել: Եվ, արդարության համար, հազիվ թե այն ճշգրիտ լիներ»,- ասել է Պեսկովը: Նա դա բացատրել է նրանով, որ հակառակ դեպքում դա կնշանակի, որ Ֆրանսիայի իշխանությունները դիտմամբ են լրատվամիջոցների հետ կիսվել նախագահների զրույցի ձայնագրությամբ:

Պեսկովը նշել է նաև, որ Պուտինն ու Մակրոնը հաճախ չեն համաձայնվում միմյանց հետ և երբեք չեն թաքցնում դա: Կրեմլի խոսնակը հավելել է, որ նախագահները շատ բաների մասին խոսում են դրական, կառուցողական և արդյունավետ կերպով:

Ինչպես արդեն հայտնել ենք, ԶԼՄ-ները բացահայտել են Նավալնիի հետ կապված Պուտինի և Մակրոնի զրույցի մանրամասները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կրեմլ  


Վերնագիրի այլ պիտակները