Մեսսին և Ռոնալդուն 2019/20 մրցաշրջանի «լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդների թվում չեն

16:55   23 Սեպտեմբեր 2020    233

ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք 2019/20 մրցաշրջանի արդյունքներով հավակնում են «լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին:

Կոչման համար կպայքարեն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու նրա թիմակից Մանուել Նոյերը: Հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերի 1-ին:

Եվս 7 խաղացող ընդգրկվել են լավագույն տասնյակում, սակայն մրցանակին չեն հավակնի՝

4-5. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)-53 ձայն
4-5. Նեյմար («Պարի Սեն Ժերմեն») -53
6. Տոմաս Մյուլեր («Բավարիա») -41
7. Կիլիան Մբապե (ՊՍԺ) -39
8. Տիագո Ալկանտարա («Բավարիա»/«Լիվերպուլ») -27
9. Ջոշուա Կիմիխ («Բավարիա») – 26
10. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») – 25:

Հատկանշական է, որ առաջին անգամ 2010 թվականից ի վեր ո՛չ Կրիշտիանու Ռոնալդուն, ո՛չ Լիոնել Մեսսին չեն մտել լավագույն եռյակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեսսի   Ռոնալդու  


Վերնագիրի այլ պիտակները