Հրվ. Կորեան ՄԱԿ-ից օգնություն է խնդրել ԿԺԴՀ-ի հետ պատերազմը պաշտոնապես դադարեցնելու հարցում

17:38   23 Սեպտեմբեր 2020    421

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի տեսաուղերձում կազմակերպությանը խնդրել է աջակցել ԿԺԴՀ-ի հետ պատերազմը դադարեցնելու մասին հռչակագիր ստորագրելուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով, եկել է Կորեական թերակղզում «ձգձգվող ողբերգությունն» ավարտելու ժամանակը: Հարավային Կորեայի առաջնորդն ընդգծել է, որ այս պատերազմը պետք է ավարտվի «ամբողջությամբ և հավերժ»:

«Հուսով եմ, որ ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը կաջակցեն մեզ, որպեսզի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ հռչակագրի օգնությամբ կարողանանք քայլ կատարել դեպի հաշտեցման և բարգավաճման դարաշրջան»,- ասել է Մուն Չժե Ինը:

Նա նաև կարծում է, որ այս հռչակագիրը «ճանապարհ կբացի Կորեական թերակղզում ամբողջական ապամիջուկայնացման և մշտական խաղաղության հաստատման համար»:

Կորեական պատերազմը սկսվել է 1950թ.-ի հունիսի 25-ին և շարունակվել մինչև 1953թ.-ի հուլիսի 27-ը: Պատերազմի ավարտի մասին պաշտոնապես չի հայտարարվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները