Իլհամ Ալիև. Նոր ժամանակաշրջան է սկսվում Բալախանի ավանի կյանքում

15:45   23 Սեպտեմբեր 2020    333

«Սկսվում է Բալախանի ավանի կյանքի նոր ժամանակաշրջանը։

Ձեզ շնորհայորում եմ այդ առթիվ։ Դուք գիտեք, որ ես հատուկ ուշադրություն եմ հատկացնում Բալախանի ավանին։ Մաքրումը, մի քանի տարի առաջ սկսված Բալախանիի նշանավոր աղբանոցի լիկվիդացիան մեկնարկ է տվել այստեղ արդեն անցկացվող բնապահապանական աշխատանքներին։ Որովհետև սա մեծ բարդություններ էր ստեղծում Բալաաանիի բնակիչների համար, ինչպես նաև ընդհանուր առմամբ բացասական ազդեցություն էր գործում Բաքվի բնակիչների վրա»։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին սեպտեմբերի 23-ին՝ Բաքվի Բալախանի ավանի բնակիչների հետ զրույցի ժամանակ՝ այդ ավանում անցկացվող բարեկարգման աշխատանքների հետ ծանոթանալու ընթացքում ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Սա մի վայր է, որտեղ իր ժամանակին եղել է աղբանոց, այժմ վերածվել է գեղեցիկ պոլիգոնի, ստեղծվել են աշխատատեղեր։ Գործում են արդյունաբերական պարկ, աղբայրիչ գործարան։ Միևնույն ժամանակ մոտակայքում գտնվող Բեյուքշուր լճի մեծ մասը արդեն մաքրված է և լճի միջով ճանապարհ է անցկացվել։ Դրա համար էլ այժմ լավ պայմաններ են ստեղծվել տեղաշարժի համար։ Բոլոր աշխատանքները անցկացվում են մեծ սիրով, ճաշակով։

Ենթակառույցային նախագծեր, կոյուղին, մարդկանց հարմարավետության համար ստեղծված պայմանները, էլեկտրահաղորդման գիծը, շենքերի, կտուրների, ճանապարհների, փողոցների վերանորոգումը, էսթեթիկական տեսքը՝ այս ամենը արվում է մի նպատակով, որպեսզի այստեղ ապրող մարդիկ իրենց հարմար զգան, որպեսզի նրանց համար լավ պայմաններ ստեղծվեն։ Բացի դրանից, ստեղծվել են աշխատատեղեր։ Ինձ ներկայացված տեղեկությունների համաձայն՝ այստեղ ապրող մարդիկ ներգրավված են աշխատանքում։ Նրանք աճեցնում են տասնյակ ծառեր, ծաղիկներ և թփեր։ Միևնույն ժամանակ այստեղ աշխատում են ուրիշ տեղերից մարդիկ։ Ընդհանուր առմամբ, այս բարեկարգման աշխատանքներում աշխատանքով ապահովված է շուրջ հազար մարդ»,- նշել է պետության ղեկավարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները