Չինաստանը կթույլատրի առանձին կատեգորիաների օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր

17:44   23 Սեպտեմբեր 2020    362

Չինաստանը սեպտեմբերի 28-ից կթույլատրի օտարերկրյա այն քաղաքացիների մուտքը, որոնք երկրում ապրելու գործող թույլտվություն ունեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասվում Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ:

«2020 թվականի սեպտեմբերի 28-ից օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք Չինաստանում ապրելու գործող թույլտվություն ունեն աշխատելու, անձնական գործերի համար եւ վերամիավորման նպատակով, կկարողանան երկրի մուտք գործել. հարկավոր կլինի, որ նրանք կրկին անգամ դիմեն այցագրերի ձեւակերպման համար»,-ասվում Է հայտարարության մեջ:

Երկրի ԱԳ նախարարությունը մարտի 28-ից արտասահմանից կորոնավիրուսային վարակի ներբերումը կանխարգելելու շրջանակներում արգելել Է գործող այցագրերով օտարերկրացիների մուտքը երկիր, բացառությամբ դիվանագետների եւ մի քանի այլ կատեգորիաների անձանց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները