Հայտնի է Թոմ Քրուզի տիեզերք թռչելու ժամանակը

18:38   23 Սեպտեմբեր 2020    259

Space Shuttle Almanac-ի Twitter-ի էջում հայտնվել է Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) ուղացույցը՝ առաջիկա երեք տարիների համար:

Մասնավորապես, ծրագիրը ներառում է «զբոսաշրջային ուղևորություն» Իլոն Մասկի Crew Dragon տիեզերանավով, որը նախատեսված է 2021թ.-ի հոկտեմբերին: Զբոսաշրջիկ-ուղևորներն են դերասան Թոմ Քրուզը և ռեժիսոր Դագ Լայմանը: Նրանց հետ տիեզերք կթռչի նաև անանուն ուղևոր, որը, ըստ ScreenRant կայքի, կարող է լինել պրոդյուսեր կամ օպերատոր: Զբոսաշրջիկներին ուղեկցելու է տիեզերագնաց Մայքլ Էլադիո Լոպես-Ալեգրիան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ՄՏԿ-ում Թոմ Քրուզի նկարահանումների մասին հայտնի է դարձել 2020թ.-ի մայիսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թոմ-Քրուզ  


Վերնագիրի այլ պիտակները