Թրամփը ՄԱԿ-ին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Չինաստանին՝ COVID-19-ի պատճառով

19:41   23 Սեպտեմբեր 2020    240

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ին կոչ է արել Չինաստանին պատասխանատվության ենթարկել կորոնավիրուսի հետ կապված գործողությունների համար:

Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Նրանք կեղծել են իրողությունը և հայտարարել, որ հիվանդության ախտանշաններ չունեցող մարդիկ հիվանդություն չեն տարածում»,- ասել է Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաև Չինաստանին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը մեղադրել է այն բանում, որ համաճարակի առաջին օրերին նրանք հայտարարում էին վիրուսի մարդուց մարդ փոխանցման ապացույցների բացակայության մասին:

Նա նշել է, որ այդ ժամանակ Չինաստանն արգելեց ճանապարհորդությունները երկրի ներսում՝ միաժամանակ թույլ տալով դուրս գալ Չինաստանից և «վարակել աշխարհը»:

Կազմակերպության 75-ամյակին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիսավոր նիստը բացվեց սեպտեմբերի 21-ին: Պետությունների ներկայացուցիչների ելույթներն այս տարի անցկացվում են տեսաձևաչափով՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով: Դահլիճում ներկա են միայն ՄԱԿ-ում երկրների մշտական ​​ներկայացուցիչները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները