Էյֆելյան աշտարակը փակել են պայթյունի սպառնալիքի պատճառով

20:35   23 Սեպտեմբեր 2020    227

Էյֆելյան աշտարակի այցելուները և աշխատակիցները ժամանակավորապես տարահանվել են անհայտ անձի զանգից հետո, որը սպառնացել է պայթեցնել կոթողը:

«Այսօր առավոտյան տարահանում է հայտարարվել ոստիկանություն անանուն զանգից հետո: Դա տեղի է ունեցել քիչ առաջ: Այժմ տեղ են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, նրանք կատարում են անհրաժեշտ ստուգումներ»,- հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը: Գործակալության զրուցակիցը չի կարողացել ճշտել, թե որքան կտևի տեսչական ստուգումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աշտարակի շուրջն ընկած տարածքը նախկինի պես շրջապատված է ոստիկանության կողմից: Պարագծի պահպանումն ապահովում են իրավապահ մարմինների զինված աշխատակիցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները