Նավալնին խոսել է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո իր ծրագրերի մասին

21:21   23 Սեպտեմբեր 2020    251

Բլոգեր Ալեքսեյ Նավալնին Instagram-ում խոսել է հիվանդանոցից դուրս գրվելու և իր ապագա ծրագրերի մասին:

Նավալնին ասել է, որ դուրս գրվելուց առաջ աշխատել է ֆիզիոթերապևտի հետ, սնվել է, փորձել է ավելի շատ քնել, և անցած օրերին նույնիսկ օրական երկու անգամ 5 րոպե քայլել է պատշգամբում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հիվանդանոցում 32 օր մնալուց հետո բժիշկները որոշեցին, որ հետագա վերականգնումը պահանջում է ոչ թե ստացիոնար բուժում, այլ վերադարձ բնականոն կյանքի», – հավելել է նա:

Նա նշել է, որ իր հետագա ծրագրերը պարզ են. ամեն օր ֆիզիոթերապևտի մոտ, և հնարավոր է` վերականգնողական կենտրոն: Նա ցանկանում է վերականգնել իր մատների կառավարումը և պահպանել հավասարակշռությունը: Բացի այդ, բլոգերը խոստացել է փորձել ավելի շատ ժամանակ անցկացնել սոցիալական ցանցերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները