Վաղը Երկրի կողքով աստղակերպ կանցնի՝ «չափազանց սերտ հանդիպում» ունենալով մոլորակի հետ

21:24   23 Սեպտեմբեր 2020    251

Երկրի կողքով աստղակերպ է անցնելու, որը հինգշաբթի «չափազանց մոտ կգնտվի» մեր մոլորակին:

Այն առաջին անգամ նկատվել էր 2020-ի սեպտեմբերի 18-ին Արիզոնայում գտնվող աստղադիտարանի մասնագետների կողմից, սակայն այն երբեմն-երբեմն մոտեցել է երկրին 1975 թվականից ի վեր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աստղակերպի հստակ չափերն անհայտ են, սակայն մոտավոր գնահատումներով՝ տրամագիծը հասնում է 4-10 մետրի:

Գիտնականների կանխատեսմամբ՝ վաղը Երկրի կողքով անցնելուց հետո այս աստղակերպը մեր մոլորակին դարձյալ կմոտենա մոտ մեկ տասնամյակ անց՝ 2029 թվականի հունիսի 3-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները