Գեներալ. «Մենք ունենք արհեստավարժ բանակ, որն ունակ է ազատագրել մեր հողերը»

10:00   24 Սեպտեմբեր 2020    410

Նախչըվանի կայազորի զորքերում կազմակերպված հերթական դասընթացների ավարտի կապակցությամբ տեղի ունեցավ ավարտական արարողություն:

Նրանք, ովքեր հաջողությամբ ավարտել են դասընթացները, նշանակվել են տարբեր զինվորական պաշտոնների, հաղորդում է Hayatsk.info-ն:

Նախչըվանի կայազորի պետ, գեներալ-գնդապետ Քարամ Մուստաֆաևը շնորհավորեց անձնակազմին և ասաց, որ ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիմնադրած բանակաշինության քաղաքականության հաջող շարունակության արդյունքում ստեղծվել է արհեստավարժ բանակ, որն ունակ է ազատագրել մեր գրավյալ հողերը:

Ելույթներից հետո շրջանավարտներին հանձնվեցին պատվոգրեր և նվերներ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Գեներալ  


Վերնագիրի այլ պիտակները