Էմին Աղալարով. ԼՂ հակամարտության կարգավորման միակ ճանապարհն ադրբեջանական բոլոր հողերի ազատումն է

12:00   24 Սեպտեմբեր 2020    345

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանապարհը հայկական օկուպացիայի տակ գտնվող բոլոր ադրբեջանական հողերի ազատումն է:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, РБК հեռուստաալիքի եթերում հայտարարել է Crocus Group ընկերության առաջին փոխնախագահ Էմին Աղալարովը:

«Այս հակամարտության լուծման միակ ողջամիտ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի, բոլոր ադրբեջանական տարածքների ազատումն է հայկական օկուպացիայից: Եթե նման բան տեղի ունենա, ապա դա կլինի առաջին քայլը տվյալ հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Քանի որ երկու երկրները հակամարտում են միմյանց դեմ, այլ ազգության ներկայացուցչի հետ ցանկացած հանդիպում վիճաբանության առիթ է դառնում: Ես կուզենայի, որ խնդիրը կարգավորվի: Սակայն, միակ ճանապարհը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է», - ասել է նա:

Աղալարովը հավելել է, որ այս հակամարտությունը ազդել է նաև իր կողմից իրականացվող նախագծերի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էմին-Աղալարով  


Վերնագիրի այլ պիտակները