ՌԴ մեկնել ցանկացողները շարունակում են հացադուլը Հայաստանի կառավարության դիմաց. ուղիղ

12:23   24 Սեպտեմբեր 2020    465

Հայաստանի կառավարության ղիմաց քաղաքացիները բողոքի ակցիաներ են անում։ Այստեղ նաև շարունակում են հացադուլ անել ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ նրանք պահանջում են ցամաքային սահմանը հատելու հնարավորություն։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ այս ընթացքում որևէ իրատեսական որոշում և փոփոխություն չի տեսել:

«Նիկոլ Փաշինյանը շատ ուժեղ կանխատեսումներ է անում, ուժեղ բաժակ է նայում, դրանից ավել բան չեմ տեսել ես. բռնելու ենք, տապալելու ենք, փշրելու ենք, փռելու ենք, այլ բան չենք լսել: Համավարակ է, բայց ոչինչ չեն անում»,- ասաց նա:

Ըստ նրա՝ խնդրի լուծումը յուրաքանչյուր քաղաքացու մեջ է, նա հարց ուղղեց ընդդիմադիր ուժերին՝ եթե իսկապես ընդդիմադիր են, ապա ինչու մանդատը վայր չեն դնում և շարունակում են աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ:

Հարցին, թե ինչն է քաղաքացու բողոքը, նա պատասխանեց, որ ցանկանում է՝ երկրի ղեկավարը իրավագիտակցություն ունենա ու հասկանա՝ ինչ է անում: «Խեղել է բոլոր ոլորտները: Ի՞նչ փոփոխություններ է արել: Իր կազմվածքը տեսե՞լ եք, ինչ էր ի՞նչ դառավ: Նա ղեկավար չէ, նա վարչապետիստ է, դրանք տարբեր բաներ են»:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները