Բայկալ լճի ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է․ նկատվում են բացասկան հետեւանքները

12:46   24 Սեպտեմբեր 2020    262

Ռուսաստանի Բուրյաթիայի իշխանությունները հայտարարել են, որ անհրաժեշտ է ջրբացթողում իրականացնել Իրկուտսկի ՀԷԿ-ից, քանի որ Բայկալ լճում ջրի մակարդակը անընդհատ բարձրանում է եւ հասել է կրիտիկական սահմանի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ТАСС-ը։

Ներկայումս ջրի մակարդակը 457,0 մետր է, ինչը համարվում է կրիտիկական կետ, իսկ սեպտեմբերի 22-ին այն հասած է եղել նույնիսկ 457,09 մետրի։ Բուրյաթական իշխանությունները նշել են, որ ջրի հոսքը օրական 1 սմ է կազմում՝ ընդհանուր մակերեսի վրա ունեցած ազդեցության մասով եւ արդեն նկատելի են բացասական հետեւանքները։

Ջրի մակարդակի բարձրացումը կարող է վնասել ջրի որակին, ինչը պայմանավորված է Սելենգա գետի դելտայում ջրաշրջանառության խախտման հետ․ որն առանցքային նշանակություն ունի բայկալյան ջրերի ինքնամաքրման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայկալ  


Վերնագիրի այլ պիտակները