Ֆրանսիան կորոնավիրուսի հետ կապված նոր սահմանափակումներ է մտցնում

12:56   24 Սեպտեմբեր 2020    253

Ֆրանսիայի իշխանություններն անհրաժեշտ են համարում, բացի վտանգավորության «կարմիր» և «նարնջագույն» գոտիներից, ստեղծել նաև «առավելագույն վտանգավորության կարմիր գոտիներ», որտեղ սահմանափակումներն ավելի կխստացվեն։

Известия պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի առողջապանության նախարար Դանիել Վերանը։

Նրա խոսքով, «կարմիր» գոտիներ են համարվում այն շրջանները, որտեղ 100 հազար բնակչին բաժին է ընկնում օրական վարակված 50 հիվանդ։ Իսկ «առավելագույն վտանգավորության կարմիր գոտիների» շարքին կդասվեն այն շրջանները, որտեղ 100 հազար բնակչին բաժին է ընկնում 150 հիվանդից ավելի։

Նման շրջաններից են Փարիզը, Մարսելը, Ռուանը, Գրենոբլը, Լիլը և մի շարք այլ քաղաքներ։ Ֆրանսիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկրում համավարակի հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Վերանը հաղորդել է, որ երկրի հիվանդանոցներում կորոնավիրուսով հիվանդներին բաժին է ընկնում բոլոր մահճակալների 19%-ը։

«Առավելագույն վտանգավորութան կարմիր գոտիներում» անձնական հանդիպումների համար կարելի է հավաքվել 10 հոգուց ոչ ավելի խմբերով, իսկ «կարմիր» գոտիներում առավելագույն թիվը 30 է։

Ամբողջ Ֆրանսիայում բարերը պետք է փակվեն ժամը 22-ին։ Հիմնական սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 26-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները